14:33  ,  21 հոկտեմբերի, 2014

Նիգերիան պատրաստ է անցկացնել է Աֆրիկայի Գավաթը

Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սեյի Ակինվունմին նշել է, որ պատրաստ են ընդունել 2015թ Աֆրիկայի Գավաթը: Մրցաշարը պետք է կայանար Մարոկկոյում, սակայն այդ երկիրը հրաժարվեց ընդունել այն Էբոլա տենդի համաճարակի պատճառով: Այժմ դիտարկվում են առաջնությունն այլ երկրներում անցկացնելու տարբերակները:

«Հետաքրքրված ենք Աֆրիկայի Գավաթն անկացնելու տարբերակով: Նախաձեռնությունը մերը չէ: Մեզ հարցրել են, թե կարող ենք անցկացնել մրցաշարը, եւ մենք տվել ենք դրական պատասխան»,- Ակինվունմիի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում