14:05  ,  21 հոկտեմբերի, 2014

Խորվաթիան եւ Արգենտինան կմրցեն Լոնդոնում

Խորվաթիայի եւ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են ընկերական հանդիպում անցկացնելու մասին, տեղեկացնում  է Խորվաթիայի ֆեդերացիայի թվիթերյան էջը:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին Լոնդոնում: Պատմության ընթացքում երկու երկրների հավաքականները հանդիպել են երեք անգամ: Նախորդ հանդիպումը կայացել է 2006-ին եւ խորվաթները հաղթել են 3:2 հաշվով:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը նոյեմբերի 18-ին նույնպես կանցկացնի ընկերական խաղ՝ մրցելով Պորտուգալիայի ազգային թիմի դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս