13:05  ,  21 հոկտեմբերի, 2014

Ընկերուհուն սպանած Օսկար Պիստորիուսն ազատազրկվեց 5 տարով

Պրետորիայի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն Օսկար Պիստորիուսին, ով մեղավոր է ճանաչվել ընկերուհու չկանխամտածված սպանության գործով, տեղեկացնում է BBC-ն:

Արագավազորդը 2013-ի փետրվարի 14-ին սեփական տանը սպանել էր Ռեւա Ստենկամպին՝ կարծելով, թե նա կողոպտիչ է: Հարավաֆրիկացին կրակել էր դռան հետեւում գտնվող ընկերուհու վրա։

Հիշեցնենք, որ Օսկար Պիստորիուսին սպառնում էր մինչեւ 15 տարվա ազատազրկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում