12:53  ,  21 հոկտեմբերի, 2014

«Բավարիայի» տնօրեն. Կքննարկենք Մարկո Ռոյսի տրանսֆերի հարցը

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու շանսերը:

«Կլինեմ անկեղծ, մենք ակումբի ներսում հանգիստ կքննարկենք Ռոյսի տրանսֆերի հարցը եւ կկայացնենք որոշում: Ամեն դեպքում, ֆուտբոլիստը եւս պետք է տա իր համաձայնությունը: Նրա կլաուզուլան հայտնի է, այլեւ չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է kicker.de-ն:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 2015-ի ամռանը «Բավարիան» կունենա Ռոյսին 25 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում