12:12  ,  21 հոկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» 25 միլիոն է նախատեսել Պիկեին վերադարձնելու համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ուժեղացնել պաշտպանությունը:

Daily Star-ը գրում է, որ մանչեսթերցիների հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մտադիր է հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին: Իսպանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Անգլիայի 20-ակի չեմպիոնը պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Պիկեն 2004-2008-ը հանդես եկել է «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղից տեղափոխվել է «Բարսելոնա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում