11:51  ,  21 հոկտեմբերի, 2014

«Սանթոսի» նախկին նախագահ. Նեյմարի հարցով «Ռեալի» առաջարկն ավելի հետաքրքիր էր

Բրազիլական «Սանթոսի» նախկին նախագահ Ալվարո դե Օլիվեյրա Ռիբեյրոն հայտնել է, որ Բրազիլիայի հավաքականի ավագ Նեյմարը ժամանակին մոտ է եղել Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:

«Այդ ժամանակ ես բուժման կուրս էի անցնում, իսկ ակումբի փոխնախագահը բանակցում էր «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ:  Նա ինձ ասաց, որ մադրիդցիների առաջարկն ավելի հետաքրքիր էր, սակայն Նեյմարն ընտրեց «Բարսելոնան»,- Ռիբեյրոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարին ձեռք բերելու համար «Բարսելոնան» 57 միլիոն եվրո է վճարել «Սանթոսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում