10:57  ,  21 հոկտեմբերի, 2014

Նիգերի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզիչի

Գերմանացի մասնագետ Գերնոր Ռորը լքել է ֆուտբոլի Նիգերի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, տեղեկացնում է rfi.fr-ը:

61-ամյա Ռորը 2012-ից էր աշխատում Նիգերի հավաքականում, որը զրկվել է Աֆրիկայի Ազգերի Գավաթի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից՝ ընտրական մրցաշարի 4 տուրերում հավաքելով ընդամենը 2 միավոր:  

Գերնոր Ռորը նախկինում գլխավորել է նաեւ ֆրանսիական «Բորդոն», «Նանտը», «Այաչոն», «Նիցան» եւ շվեյցարական «Յանգ Բոյզը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում