10:06  ,  21 հոկտեմբերի, 2014

«Սանդերլենդը» երկրպագուներին կվերադարձնի 0:8 հաշվով պարտված խաղի տոմսերի գումարը

Անգլիական «Սանդերլենդի» ղեկավարությունը որոշել է հետ վերադարձնել գումարներն այն երկրպագուներին, ովքեր ներկա էին եղել «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմյեր լիգայի 8-րդ տուրի արտագնա խաղին, հաղորդում է Daily Mail-ը:

Մոտ 680 կմ հաղթահարած ֆանատների ճանապարհի ծախսը չի փոխատուցվի: «Սաութհեմփթոնի» ստադիոնում կայացած խաղում հուրերի համար նախատեսված տոմսերը 24 ֆունտ ստերլինգ էին, սակայն որոշ երկրպագուներ 152 ֆունտ են ծախսել միայն գնացքի տոմսի համար: «Սանդերլենդի» դարպասպաահ Վիտո Մանոնեն իր հերթին առաջարկել է վճարել երկրպագուների ծախսած գումարը:

Հիշեցնենք, որ «Սաութհեմփթոնը» «Սանդերլենդին» հաղթել էր 8:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում