09:55  ,  21 հոկտեմբերի, 2014

Անչելոտին, Մարադոնան, Կանավարոն ու Մացոլան՝ իտալական ֆուտբոլի փառքի սրահում

Հայտնի են դարձել եւս 5 ֆուտբոլային գործիչների անուններ, ովքեր կընդգրկվեն իտալական ֆուտբոլի փառքի սրահում:

Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կարլո Անչելոտին փառքի սրահում կհայտնվի որպես իտալացի մարզիչ, «Նապոլիի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան՝ որպես արտասահմանցի ֆուտբոլիստ, իսկ Իտալիայի հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոն՝ որպես իտալացի ֆուտբոլիստ:

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան այդ պատվին կարժանանա որպես իտալացի տնօրեն, իսկ «Ինտերի» նախկին կիսապաշտպան Սանդրո Մացոլան՝ որպես իտալական ֆուտբոլի վետերան: Բացի այդ, փառքի սրահում կհայտնվի նաեւ իտալացի մրցավար Ստեֆանո Բրասկին, գրում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում