01:07  ,  21 հոկտեմբերի, 2014

«Նյու Յորք Կոսմոսը» կհայտարարի Ռաուլի հետ պայմանագիր կնքելու մասին

ՄԼՍ-ի «Նյու Յորք Կոսմոս» ակումբը պայմանագրի վերջին կետերն է համաձայնեցնում իսպանացի հարձակվող Ռաուլ Գոնսալեսի հետ եւ առաջիկայում կհայտարարի գործարքի մասին, տեղեկացնում է ESPN-ն:

37-ամյա ֆուտբոլիստը կկնքի կես տարվա պայմանագիր: Ռաուլը նախորդ անգամ խաղադաշտ է դուրս եկել 2014-ին Քաթարի «Ալ Սադ» ակումբի կազմում: Իսպանիայի հավաքականում հարձակվողը մասնակցել է 102 խաղի եւ դարձել է 44 գոլի հեղինակ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում