00:53  ,  21 հոկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Վեստ Բրոմվիչի» հետ:

Ստեֆան Սեսենյոն 8-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: 48-րդ րոպեին Ֆելաինին խփեց պատասխան գոլը, սակայն 66-րդ րոպեին Բերիանոն նորից առաջ մղեց տանտերերին: Այդուհանդերձ, խաղի հիմնական ժամանակից երեք րոպե առաջ Դեյլի Բլինդը «Մանչեսթեր Յունայթեդին» փրկեց պարտությունից: Լուի Վան Գալի թիմը 12 միավորով 6-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2  

Ստեֆան Սեսենյոն, 8, Սաիդո Բերիանո, 66, - Մարուան Ֆելաինի, 48, Դեյլի Բլինդ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով