00:22  ,  21 հոկտեմբերի, 2014

«Սելթիկի» դարպասապահը հարձակման է ենթարկվել այլ ակումբի ֆուտբոլիստի կողմից

Շոտլանդական «Սելթիկի» դարպասապահ Լուկաշ Զալուշկան Գլազգոյում դարձել է խուլիգանական հարձակման զոհ, տեղեկացնում է Daily Mail-ը:

32-ամյա լեհ դարպասապահը տաքսի նստելու ժամանակ հարված է ստացել գլխին: Հարվածողը Շոտլանդիայի առաջնության մեկ այլ ակումբի ֆուտբոլիստ է, ում անունը չի հրապարակվում: Հարվածի հետեւանքով Զալուշկայի մոտ սկսվել է արյունահոսություն:

«Սելթիկում» առայժմ չեն հաստատել լուրը: Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը եւ կուսումնասիրի տեսահսկման արձանագրությունները: Զալուշկան 2009-ին է տեղափոխվել «Սելթիկ» եւ ընթացիկ առաջնությունում  մասնակցել է 2 խաղի ու բաց թողել մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում