23:58  ,  20 հոկտեմբերի, 2014

Կատալոնիայի եւ Բասկոնիայի հավաքականները կմրցեն դեկտեմբերի 28-ին

Կատալոնիայի եւ Բասկոնիայի հավաքականները պայմանավորվել են անցկացնել ընկերական հանդիպում, հայտնում է barcastuff-ը:

Խաղը կկայանա դեկտեմբերի 28-ին Բիլբաոյում: Այդ երկու հավաքականները չեն ճանաչվել ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից: Կատալոնիան ու Բասկոնիան ցանկանում են անկախանալ Իսպանիայից:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախացման հանրաքվեի անցկացմանն աջակցել էր նաեւ «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում