23:22  ,  20 հոկտեմբերի, 2014

Վարանն ու Բենզեման կմասնակցեն «Լիվերպուլի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը եւ հարձակվող Քարիմ Բենզեման կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի անգլիական «Լիվերպուլի» հետ խաղին, տեղեկացնում է Tuttomercato-ն:

Երկու ֆուտբոլիստների մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ էր վնասվածքի պատճառով, սակայն նրանք կհասցնեն ապաքինվել: Ավելի վաղ հատնի էր դարձել, որ իսպանական ակումբին չի օգնի ուելսցի Գարեթ Բեյլը, ով ստացել է ազդրի վնասվածք:

«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում