22:58  ,  20 հոկտեմբերի, 2014

Զեպ Բլատեր. Քաթարում աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերին եւ դեկտեմբերին

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ 2022թ Քաթարի աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերին եւ դեկտեմբերին: Կազմակերպության ղեկավարը նշել է, որ դա լավագույն լուծումն է: ՖԻՖԱ-ն ցանկանում էր փոփոխություն կատարել մրցաշարի անցկացման ժամկետներում ամառային ամիսներին Քաթարում շոգ եղանակի պատճառով:

«Քաթարում հնարավոր չէ խաղալ ամռանը: Այդ պատճառով որոշել ենք, որ աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերին եւ դեկտեմբերին: Կարծում եմ՝ դա լավագույն որոշումն էր»,- Բլատերի խոսքը փոխանցում է dhnet.be-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում