22:37  ,  20 հոկտեմբերի, 2014

Իսպանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի թեկնածուները

Պրիմերայի կայքը ներկայացրել է Իսպանիայի առաջնության 2013/14-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի երեք թեկնածուներին՝ Խեսե Ռոդրիգեսին («Ռեալ»), Սաուլ Նիգեսին («Ռայո Վալյեկանո») եւ Ռաֆինյա Ալկանտարային («Սելտա»):

Ռաֆինյա Ալկանտարը նախորդ մրցաշրջանում վարձավճարով է խաղացել «Սելտայում» եւ ամռանը վերադարձել է կատալոնական «Բարսելոնա»: Սաուլ Նիգեսը նույնպես վարձավճարով է ելույթ ունեցել «Ռայո Վալյեկանոյում» եւ վերադարձել է «Աթլետիկո»:

Պրիմերայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով