21:37  ,  20 հոկտեմբերի, 2014

Միխայել Ցորկ. «Բորուսիայի» առաջատարները թույլ են տալիս սխալներ

Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է Գերմանիայի առաջնությունում ակումբի անհաջող ելույթները:

«Նախորդ տարիների համեմատ չեմ տեսնում մեծ տարբերություն: Այժմ ունենք կադրային խնդիրներ: Առջեւում մեր հարձակվողները չեն խաղում կենտրոնացված, իսկ պաշտպանությունում շարունակում ենք «նվերներ» մատուցել մրցակիցներին: Առաջատարները թույլ են տալիս սխալներ, եւ թիմն ապրում է բարդ շրջան»,- Ցորկի խոսքը փոխանցում է Tuttomercato-ն:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 8 տուրերից հետո 7 միավորով 14-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով