20:54  ,  20 հոկտեմբերի, 2014

ՈւԵՖԱ-ն տուգանել է «Գալաթասարային»

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն տուգանել է թուրքական «Գալաթասարային»  Լոնդոնի «Արսենալի» հետ խաղում Չեմպիոնների լիգայի թուրք ֆանատների անկարգությունների համար, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Արսենալը» հաղթել էր 4:1 հաշվով եւ երկրպագուները դժգոհ մնալով արդյունքից՝ կոտրել էին մոտ 100 նստարան: Թուրքական ակումբը տուգանվել է 50 հազար եվրոյով եւ կփոխհատուցի «Արսենալին»:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում «Գալաթասարայի» երկրպագուները նաեւ ճայթրուկ էին այրել տրիբունաներում, բռնկվել էր հրդեհ եւ մրցավարը ընդհատել էր խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում