Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի «Քյոլնի» հետ խաղին: Գերմանական հեղինակավոր պարբերականները գնահատել են 25-ամյա կիսապաշտպանի խաղը:
Kicker-ը 4.5 է գնահատել Մխիթարյանի խաղը: Նրանից ցածր ստացել են միայն Ռոման Վայդենֆելերն ու Մատս Հումելսը (երկուսն էլ՝ 5): «Բորուսիայի» կազմում լավագույնն են եղել Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Սինձի Կագավան ու Մարկո Ռոյսը (բոլորն էլ՝ 3):
Bild-ը 5 է գնահատել հայ ֆուտբոլիստի խաղը: Նման գնահատական են ստացել նաեւ Ռոման Վայդենֆելերը, Կեւին Գրոսկրոյցը, Մատս Հումելսը, Լուկաս Պիշչեկն ու Սինձի Կագավան: Պարբերականի կարծիքով դորտմունդցիների կազմում լավագույնն են եղել Իլկայ Գյունդոգանն ու Մարկո Ռոյսը (երկուսն էլ՝ 3):
Հիշեցնենք, որ «Բորուսիան» 1:2 հաշվով պարտվել է «Քյոլնին», իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել էր 68-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում