19:56  ,  20 հոկտեմբերի, 2014

Այրվել է ութակի օլիմպիական չեմպիոնի 3.5 միլիոն արժողությամբ տունը (ֆոտո)

Oլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն, նորվեգացի դահուկորդ Բյորն Դելին հրաշքով է փրկվել, երբ այրվել է Խաֆյելում գտնվող առանձնատունը, տեղեկացնում է dagbladet-ը:

Ենթադրվում է, որ 3.5 միլիոն կրոն (մոտ կես միլիոն դոլար) արժողությամբ տան հրդեհի պատճառը եղել է բուխարու անսարքությունը:  Մարզիկը հասցրել է անվնաս դուրս գալ այրվող տնից: Դելին տեղափոխվել է հիվանդանոց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում