18:36  ,  20 հոկտեմբերի, 2014

Հայ հարձակվողը Բելգիայում դարձել է դուբլի հեղինակ՝ գլխավորելով ռմբարկուների ցուցակը

Բելգիայի Առաջին դիվիզիոնի 12-րդ տուրում «Ռասինգ Մեխելենը» տանը 2:4 հաշվով պարտվել է «Գիլին»:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել հայկական արմատներով բելգիացի Իվան Յագանը՝ աչքի ընկնելով 17-րդ եւ 31-րդ րոպեներին: 25-ամյա ֆուտբոլիստը 12 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում