20:10  ,  20 հոկտեմբերի, 2014

Դարպասապահը խաղադաշտից հրել է սիմուլյացիայի դիմած ֆուտբոլիստին

ՄԼՍ-ի առաջնության հերթական տուրի խաղում «Տորոնտոյի» դարպասապահ Ջո Բենտիկը զայրացել է «Մոնրեալի» ֆուտբոլիստ Ֆելիպեի վարքից: Դարպասապահը վստահեցրել է, որ մրցակիցը դիմում է սիմուլյացիայի եւ նրան հրել է խաղադաշտի սահմաններից դուրս:

Ֆելիպեն անմիջապես կանգնել է եւ վիճել Բենտիկի հետ: Մրցավարը դեղին քարտով պատժել է դարպասապահին: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում