18:12  ,  20 հոկտեմբերի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Քյոլնի» հետ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Քյոլնի» դեմ խաղում։

Մխիթարյանը կատարել է մեկ հարված, որը ստացվել է շեղ: 25-ամյա կիսապաշտպանը կատարել է 32 փոխանցում՝ 75 տոկոս ճշգրտությամբ: Ֆուտբոլիստը չորս անգամ շրջանցել է մրցակիցներին, երկու անգամ խլել գնդակը: Մխիթարյանը երկու անգամ խախտել է կանոնները եւ զգուշացվել սիմուլյացիայի համար: Կիսապաշտպանի հետ պայքարում մրցակցի ֆուտբոլիստները կանոնները խախտել են մեկ անգամ: Արդյունքում նա ստացել է 6.95 գնահատականը: 

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը պարտվել է 1:2 հաշվով, իսկ Մխիթարյանը փոխարինվել է 68-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում