17:47  ,  20 հոկտեմբերի, 2014

Եվրո-2015. Հայաստան - Մոլդովա՝ 0:4

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Մոլդովայում ընթացող Եվրո-2015-ի որակավորման փուլի երրորդ խմբի վերջին խաղում 0:4 հաշվով պարտվեց տանտերերին:

Խմբում առաջին տեղը զբաղեցրեց Իտալիայի հավաքականը՝ վաստակելով 7 միավոր: Իսլանդիան 5 միավորով երկրորդն է, Մոլդովան 4 միավորով երրորդն է, իսկ Դանիելյանի թիմը երեք խաղում կրեց նույնքան պարտություն եւ զբաղեցրեց վերջին տեղը:

Եվրո-2015, ընտրական փուլ 

Հայաստան - Մոլդովա՝ 0:4

Անդրեյ Մարանդիչի, 75, 78, Իվան Որոպայի, 76, Մաքսիմ Սոյոսարու, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում