17:12  ,  20 հոկտեմբերի, 2014

Պայթյունի հետեւանքով վնասվել է «Շախտյորի» ստադիոնը

Դոնեցկում պայթյունի հետեւանքով զգալի վնասվել է «Շախտյորի» ստադիոնը, տեղեկացնում է ակումբի կայքը: Ակումբի ներկայացուցիչները առաջիկայում կգնահատեն վնասի չափը եւ քայլեր կձեռնարկեն այն վերականգնելու համար:

«Ուժեղ պայթյունի հետեւանքով վնասվել է «Դոնբաս Արենայի» արեւմտյան եւ արեւելյան հատվածները: Ապակյա երեսապատ որոշ հատվածը փլուզվել է եւ վնասներ են կրել նաեւ  ստադիոնի ներքին հատվածները: «Դոնբաս Արենայի» շրջակայքում առաջացել են վտանգավոր գոտիներ եւ ապահովության համար մարդկանց խնդրում ենք ոչ մի դեպքում չմոտենալ ստադիոնին»,- ասել է «Դոնբաս Արենայի» տնօրեն Վադիմ Գունկոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում