16:45  ,  20 հոկտեմբերի, 2014

Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի մարզիչը մերժել է Ադրբեջանի շահավետ առաջարկը

Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սաֆետ Սուշիչը հրաժարվել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկից եւ կմնա զբաղեցրած պաշտոնում, տեղեկացնում է Azerifootball-ը:

Գերմանացի Բերտի Ֆոգտսի հեռանալուց հետո Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան փնտրում է նոր մարզիչի եւ բոսնիացի 59-ամյա մասնագետին առաջարկել էր տարեկան 3 միլիոն դոլար աշխատավարձ: Սուշիչն անմիջապես մերժել է առաջարկը եւ մտադիր է Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ նվաճել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:

Մասնագետը նախկինում աշխատել է թուրքական ակումբներում, իսկ Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը գլխավորում է 2009-ից:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով