16:39  ,  20 հոկտեմբերի, 2014

Արշավին. Շիրոկովը կդառնա «Սպարտակի» առաջատարը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ռուս հարձակվող Անդրեյ Արշավինն անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Եկատերինբուրգի «Ուրալի» միջեւ  ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի խաղին:

«Խաղադաշտի որակը խանգարում էր 2 թիմերի ֆուտբոլիստներին, սակայն հաջողությունն «Ուրալի» կողմն էր: Ինչ վերաբերում է «Սպարտակին» չեմպիոնական մրցավազքից դուրս թողնելուն, ապա մրցաշրջանի վերջում կերեւա, թե որ թիմը քանի միավոր է վաստակել:

Պետերբուրգյան խաղում «Սպարտակը» դուր եկավ ինձ: Շիրոկովի գալով թիմի խաղը կփոխվի: Թիմակիցները եւ երկրպագուները սպասում են նրա վերադարձին: Միանշանակ, Ռոմանը կդառնա «Սպարտակի» առաջատարը»,- Արշավինի խոսքը մեջբերում է «Спорт Уик-энд»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի ավագ Ռոման Շիրոկովը վնասվածքից հետո արդեն մարզվում է «Սպարտակի» ընդհանուր խմբում, սակայն դեռ նորամուտը չի նշել Մուրատ Յակինի թիմի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում