16:28  ,  20 հոկտեմբերի, 2014

Անգլիայում խաղի ժամանակ 15-ամյա ֆուտբոլիստուհի է մահացել

Անգլիական «Քեդլի» ակումբի 15-ամյա ֆուտբոլիստուհին մահացել է Լանկաշիր կոմսության առաջնության խաղի ժամանակ: Ընդմիջումից քիչ առաջ նա կորցրել է գիտակցությունը՝ ընկնելով խոտածածկին, գրում է The Mirror-ը:

Խաղին ներկաները փորձել են փրկել ֆուտբոլիստուհուն, սակայն նա մահացել է խաղադաշտում: Նախնական տվյալների համաձայն՝ անգլիացու մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում