15:24  ,  20 հոկտեմբերի, 2014

Լեւոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի սուպերմրցաշարին

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2015-ին կմասնակցի Ցյուրիխի սուպերմրցաշարին, որը կանցկացվի փետրվարի 13-19-ը:

Շվեյցարիայում հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն իտալացի Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան եւ ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը ու Սերգեյ Կարյակինը, փոխանցում է մրցաշարի կայքը:

Նախորդ տարի Ցյուրիխի մրցաշարում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, իսկ Արոնյանը գրավել էր երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում