14:50  ,  20 հոկտեմբերի, 2014

«Լացիոյի» հարձակվողը ավտովթարի է ենթարկվել Lamborghini-ով (ֆոտո)

Հռոմի «Լացիոյի» իսպանացի հարձակվող Բալդե Կեյտան ավտովթարի է ենթարկվել:

19-ամյա ֆուտբոլիստը չի տուժել, բայց նրա Lamborghini ավտոմեքենան լուրջ վնասներ է կրել, փոխանցում է gazzetta.it-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Կեյտան իտալական ակումբի կազմում մասնակցել է 3 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում