14:27  ,  20 հոկտեմբերի, 2014

Բեյլը չի խաղա «Լիվերպուլի» ու «Բարսելոնայի» դեմ, Բենզեմայի մասնակցությունը հարցականի տակ է

Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի մասնակցի անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղին, ինչպես նաեւ բաց կթողնի կատալոնական «Բարսելոնայի» հետ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպումը տեղեկացնում է AS-ը:

Ուելսի հավաքականի առաջատարը ազդրի ստորին հատվածի մկանային վնասվածք է ստացել եւ բաց էր թողել նաեւ «Լեւանտեի» դեմ Պրիմերայի նախորդ տուրի խաղը:

Արքայական ակումբի առաջիկա խաղերին հարցականի տակ է նաեւ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Քարիմ Բենզեմայի ու Ռաֆայել Վարանի մասնակցւոյթւոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով