13:31  ,  20 հոկտեմբերի, 2014

Պլատինի. «Ոսկե գնդակին» պետք է արժանանա գերմանացի, այլ ոչ թե Մեսին կամ Ռոնալդուն

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նշել է, որ 2014-ին «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի աշխարհի նորընծա չեմպիոն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկին:

«Աշխարհի առաջնության անցկացման տարում այդ մրցանակը պետք է բաժին հասնի չեմպիոններից մեկին: Այնպես որ այս անգամ «Ոսկե գնդակին» պետք է արժանանա գերմանացի: Այդպես է եղել մինչեւ 2010-ը, երբ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լիոնել Մեսին: Ռոնալդուն եւ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից են, սակայն «Ոսկե գնդակը» պետք է ուղեւորվի Գերմանիա»,- Պլատինիի խոսքը փոխանցում է goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում