12:30  ,  20 հոկտեմբերի, 2014

Կոբի Բրայանտի արդյունավետ խաղն օգնեց «Լեյքերսին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության մեկնարկին նախապատրաստվող թիմերը շարունակում են անցկացնել նախամրցաշրջանային խաղեր: «Լոս Անջելես Լեյքերսը» տանը հաղթել է «Յուտային»՝ 98:91 (20:32, 18:22, 31:18, 29:19):

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Լեյքերսի» առաջատար Կոբի Բրայանտը, ով հավաքել է 26 միավոր եւ կատարել է 5 արդյունավետ փոխանցում:

Խաղային օրվանից հետո ներկայացվել են 10 լավագույն դրվագները: Առաջին տեղում «Յուտայի» պաշտպան Ալեկ Բյորկսի նետումն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում