12:20  ,  20 հոկտեմբերի, 2014

Վայդենֆելերը ներողություն է խնդրել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներից

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Քյոլնից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո ներողություն է խնդրել ակումբակիցներից:

«Ակնհայտ է, որ երկրորդ գոլի դրվագում ես սխալվեցի: Դրա համար ներողություն եմ խնդրում մեր ֆուտբոլիստներից: Իմ պատճառով մեկ աստիճան նահանջեցինք մրցաշարային աղյուսակում: Իհարկե, դա չի արդարացնում ինձ»,- Վայդենֆելերի խոսքը մեջբերում է WAZ.de-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Բորուսիան» 7 միավորով 14-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս