11:28  ,  20 հոկտեմբերի, 2014

Լուիս Էնրիկե. «Ռեալի» դեմ խաղը վճռորոշ չի լինի

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղի մասին:

«Առջեւում դեռ շատ խաղեր կան, այդ պատճառով չեմ կարծում, որ «Ռեալի» դեմ մրցավեճը վճռորոշ է լինելու: Այնուամենայնիվ, գնալու ենք միայն հաղթանակի հետեւից, ինչպես դա միշտ ենք արել»,- Էնրիկեի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Պրիմերայի 8-րդ տուրից հետո առաջատար «Բարսելոնան» 4 միավոր գերազանցում է «Ռեալին», որը երրորդ տեղում է: Առաջիկա «Էլ Կլասիկոյին» կարող է մասնակցել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ում 4-ամսյա որակազրկումը մոտենում է ավարտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում