11:10  ,  20 հոկտեմբերի, 2014

Բրազիլիայում բախումների պատճառով երկրպագու է մահացել

«Պալմեյրասի» եւ «Սանթոսի» միջեւ ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության խաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով մահացել է երկրպագու, հայտնում է Lancenet-ը:

Ֆանատները բախվել են փողոցում, իսկ երկրպագուն մահացել է մեքենայի տակ ընկնելու հետեւանքով: Եվս 2 երկրպագուներ ստացել են ծանր հարվածներ, իսկ մեկը հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում