10:56  ,  20 հոկտեմբերի, 2014

Մարսելո Բյելսան նստել է սուրճի բաժակի վրա

«Մարսելի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան «Թուլուզի» դեմ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի խաղի ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում:

Արգենտինացի մասնագետը չի նկատել, որ նրա օգնականը սուրճով բաժակը դրել է ջրերեի արկղի վրա: Բյելսան անզգուշորեն նստել է սուրճի բաժակի վրա:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Մարսելը» հաղթեց 2:0 հաշվով եւ 25 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն ունի 18 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում