10:20  ,  20 հոկտեմբերի, 2014

Մեսին հրաժարվել է փոխարինվել

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հրաժարվել է լքել խաղադաշտը «Էյբարի» դեմ Պրիմերայի 8-րդ տուրի խաղում:

AS-ի համաձայն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Արգենտինայի հավաքականի ավագին ցանկացել է փոխարինել 76-րդ րոպեին, սակայն նա հրաժարվել է տեղը զիջել Մուի Էլ-Հադադիին: Այդ ժամանակ մարզիչը ստիպված է եղել խաղադաշտից հեռացնել բրազիլացի Նեյմարին:

Հիշեցնենք, որ այդ խաղում Մեսին 250-րդ գոլը խփեց Իսպանիայի առաջնությունում, որի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակը գլխավորող Տելմո Սարային նա զիջում է մեկ գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս