10:40  ,  20 հոկտեմբերի, 2014

Միխայել Ցորկ. Հենրիխ Մխիթարյանն ու Մարկո Ռոյսը դեռ չեն զգում խաղի ռիթմը

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Քյոլնից» կրած պարտությունից հետո անդադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գերմանացի Մարկո Ռոյսին ու ճապոնացի Սինձի Կագավային: 

«Իրավիճակը բավական բարդ է մեզ համար: Պաշտպանությունում թույլ տվեցինք սարսափելի սխալներ: Նույնիսկ կասեի, որ «Բորուսիան» ճգնաժամի մեջ է: 8 տուրում 5 պարտությունը այլ կերպ չես անվանի: Խաղադաշտ վերադարձած Հենրիխ Մխիթարյանն ու Մարկո Ռոյսը դեռ չեն զգում խաղի ռիթմը, իսկ Սինձի Կագավան դեռ լավագույն մարզավիճակում չէ»,- Ցորկի խոսքը մեջբերում է Der Westen-ը:

Հիշեցնենք, որ Քյոլնում «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ էին դուրս եկել նաեւ վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը եւ Իլկայ Գյունդոգանը: 8-րդ տուրից հետո Յուրգեն Կլոպի թիմը 7 միավորով 14-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում