00:54  ,  20 հոկտեմբերի, 2014

«Լիոնը» խփեց 5 գոլ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Լիոնը» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մոնպելյեի» նկատմամբ: Լիոնցիներից դուբլի հեղինակ դաձրավ ֆրանսիացի կիսապաշտպան Յոան Գուրկյուֆը:

Այս հաղթանակից հետո «Լիոնը» 17 միավորով հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Սենտ Էթյենին»:

Ֆրանիայի առաջնություն,  10-րդ տուր

«Լիոն» - «Մոնպելյե»՝ 5:1

Յոան Գուրկյուֆ, 36, 47, Նաբիլ Ֆեկիր, 38, Ալեքսանդր Լակազեթ, 82, Ստիդ Մալբրանկ, 88 – Սիակա Տիենե, 54

«Բորդո» - «Կան»՝ 1:1

Շեյկ Դիաբատե, 22 (11մ.) – Հերվ Բազիլյե, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում