00:05  ,  20 հոկտեմբերի, 2014

Հարի Ռեդնապ. Ես ավելի արագ եմ վազում, քան Տաարաբտը

Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը պատմել է, որ մարոկկացի կիսապաշտպան Ադել Տաարաբտը չի խաղում ավելորդ քաշի պատճառով:

«Տաարաբտը վնասվածք չունի: Նա չի կարող խաղալ ավելորդ քաշի պատճառով: Օրերս Ադելը հանդես եկավ մեր երկրորդ թիմի կազմում, եւ ես կարող էի վազել ավելի արագ, քան նա»,- Ռեդնապի խոսքը մեջբերում է The Independent-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 25-ամյա Տաարաբտը վարձավճարով հանդես էր գալիս իտալական «Միլանում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում