22:20  ,  19 հոկտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանները չխաղացին «Մետալուրգի» կազմում

Ֆոտբոլի Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» Կիեւում ընդունեց Լուգանսկի «Զարյային»: Հանդիպման հաշիվն այդպես էլ չբացվեց:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը մնաց «Մետալուրգի» փոխարինողների թվում, իսկ Կառլեն Մկրտչյանը հայտավորված չէր դաշտի տերերի կազմում: Դոնեցկի թիմի մարզիչը կատարեց ընդամենը մեկ փոփոխություն:

«Մետալուրգը» 10 միավորով բաժանում է 8-10-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում