21:04  ,  19 հոկտեմբերի, 2014

Հովհաննես Համբարձումյանի արդյունավետ փոխանցումն օգնել է «Վարդարին»

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 11-րդ տուրում «Վարդարը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել «Շկենդիյայի» նկատմամբ:

«Վարդարը» 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի գոլային փոխանցումից հետո: Հյուրերի մեկնարկային կազմում է եղել նաեւ Արտակ Դաշյանը, իսկ Արթուր Միրանյանը երկրորդ խաղակեսում դուրս է եկել փոխարինման:

«Վարդարը» 27 միավորով Մակեդոնիայի առաջնության առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Ռաբոտնիչկին» ունի 19 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով