23:28  ,  19 հոկտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 անգամ կբարձրացնի 19-ամյա պաշտպանի աշխատավարձը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հյուսիսիռլանդացի պաշտպան Պատրիկ Մաքնեյրին, գրում է goal.com-ը:

19-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրն ավարտվում է 2015-ի ամռանը: Այժմ նրա շաբաթական աշխատավարձը 2500 ֆունտ ստերլինգ է: Նոր պայմանագրով «Մանչեսթեր Յունայթեդը» Մաքնեյրին կառաջարկի 10 անգամ ավելի բարձր աշխատավարձ:

Պատրիկ Մաքնեյրն առաջին մրցաշրջանն է անցկացնում մանչեսթերցիների գլխավոր թիմում: Նա մասնակցել է «Վեստ Հեմի» ու «Էվերտոնի» դեմ Պրեմյեր լիգայի հաղթական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս