09:11  ,  20 հոկտեմբերի, 2014

Տիտով. Անհասկանալի է, թե ինչով է զբաղված «Սպարտակի» մարզչական շտաբը

«Սպարտակի» լեգենդար կիսապաշտպան Եգոր Տիտովը Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալից» կրած պարտությունից հետո նշել է, որ մոսկովյան ակումբը խաղի որակով Պրեմյեր լիգայի միջակ թիմերից է:

«Ձյուբային արդեն անհատապես հսկում են, իսկ նա չի կարողանում գոլ խփել երրորդ խաղում անընդմեջ: «Սպարտակի» հարձակման գծում զարգացումների այլ տարբերակներ չեմ տեսնում: Ինչպես ասում են, թիմը չունի «Բ» ծրագիր: Դա Մուրատ Յակինի խնդիրն է: Հասկանալի չէ, թե ինչով է զբաղված մարզչական շտաբը: Ցավալի է խոստովանել հարձակման գծում այլ տարբերակների բացակայության փաստը: Այժմյան «Սպարտակը» խաղի որակով մեր առաջնության ամենամիջակ թիմերից է»,- Տիտովի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ 10-րդ տուրից հետո Մուրատ Յակինի թիմը 17 միավորով 7-րդ տեղում է: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ չի խաղում «Սպարտակի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում