20:14  ,  19 հոկտեմբերի, 2014

Մարեյի ու Բերդիխի տիտղոսները

Վիենայում կայացած թենիսի Ավստրիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը նվաճեց բրիտանացի Էնդի Մարեյը: Եզրափակիչում նա 3 սեթում պարտության մատնեց իսպանացի Դավիդ Ֆերերին՝ 5:7, 6:2, 7:5:

Տիտղոս նվաճեց նաեւ չեխ Տոմաշ Բերդիխը, ով Ստոքհոլմի մրցաշարի եզրափակիչում առավելության հասավ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ՝ 5:7, 6:4, 6:4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում