19:30  ,  19 հոկտեմբերի, 2014

Բրազիլիայի հավաքականի հարձակվողը 6 խաղով որակազրկվել է սեփական մարզաշապիկից քաշելու համար

«Սանթոսի» բրազիլացի հարձակվող Լեանդրո Դամիաոն որակազրկվել է ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության 6 խաղով, գրում է Lancenet-ը:

Բրազիլիայի հավաքականի թեկնածուն պատժվել է «Կրիսումայի» դեմ խաղում սիմուլյացիայի փորձ կատարելու համար: Այդ խաղում Դամիաոն քաշել է սեփական մարզաշապիկից՝ մրցավարից պահանջելով 11 մետրանոց հարված:

25-ամյա Դամիաոն 2011-ին է նորամուտը նշել Բրազիլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 17 խաղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս