18:19  ,  19 հոկտեմբերի, 2014

Արթուր Մալոյանի գոլն «Արսենալին» փրկեց պարտությունից

«Ռոստովն» ու Տուլայի «Արսենալը» խաղաղությամբ բաժանվեցին ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում: Խաղը կայացավ Տուլայում եւ ավարտվեց 1:1 հաշվով:

Ռուս Ալեքսանդր Բուխարովի գոլի շնորհիվ ռոստովցիներն ընդմիջման գնացին հաշվի մեջ առջեւում, սակայն երկրորդ խաղակեսում Արթուր Մալոյանը «Արսենալին» փրկեց պարտությունից: 25-ամյա հարձակվողը դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման՝ խփելով առաջին գոլը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:

«Արսենալը» դեռ չի հաղթել Պրեմյեր լիգայում եւ 2 միավորով վերջին տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Արսենալ» - «Ռոստով»՝ 1:1

Արթուր Մալոյան, 57 – Ալեքսանդր Բուխարով, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում