17:55  ,  19 հոկտեմբերի, 2014

«Լիգա-1». Առաջատարի հաղթանակը, լավագույն ռմբարկուի հերթական գոլը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Մարսելը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Թուլուզին»:

Մարսելցիների կազմում հերթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը, ով 10 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Մարսելը» 25 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն հավաքել է 18 միավոր:

Ֆրանիայի առաջնություն,  10-րդ տուր

«Մարսել» - «Թուլուզ»՝ 2:0

Նիկոլյա Ն՛Կուլու, 21, Անդրե-Պյեր Ժինյակ, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով