16:36  ,  19 հոկտեմբերի, 2014

«Լացիոն» հաղթեց «Ֆիորենտինային» եւ բարձրացավ երրորդ տեղ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 7-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ուղարկեց «Ֆիորենտինայի» դարպասը:

Հռոմեացիների առաջին գոլը խփեց Սերբիայի հավաքականի հարձակվող Ֆիլիպ Ջորջեւիչը, իսկ խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց բոսնիացի կիսապաշտպան Սենադ Լուլիչը:

Այս հաղթանակից հետո «Լացիոն» 15 միավորով բարձրացավ երրրոդ տեղ: «Ֆիորենտինան» ունի 9 միավոր եւ գտնվում է 9-րդ տեղում: 

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Լացիո»՝ 0:2

Ֆիլիպ Ջորջեւիչ, 35, Սենադ Լուլիչ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում